կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-03 09:35

«Մարդագողերը». Ական փորձում է կատարել իշխանությունների հրահանգը․ «Հրապարակ»

«Մարդագողերը». Ական փորձում է կատարել իշխանությունների հրահանգը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, նշանակման օրվանից փորձում է կատարել իշխանությունների հրահանգը եւ ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ, որ կարողանան նիստեր հրավիրել՝ կանոնակարգ, հաստիքացուցակ, համայնքի բյուջե հաստատել։ Սակայն քրեական աշխարհի հետ շփումներ ունեցող Ակային դա չի հաջողվում։ Եթե «մարդագողությունը» հաջողվեր, ապա արագությամբ ավագանու նիստ կհրավիրեին եւ կընդունեին համայնքի բյուջեն։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո դատարանը Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի հայցով մինչեւ հուլիսի 15-ն արգելել է ավագանու նիստերը եւ մերժել է «Ասլանյան դաշինքի» դիմումը՝ նիստ հրավիրելու թույլտվության խնդրանքով։ Բայց քանի որ իշխանությունները թքած ունեն դատարանի եւ օրենքի վրա, ուստի ավագանիում մեծամասնություն ունենալուն պես հրատապ նիստ կհրավիրեին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։