Արեգը իր հասակակից երեխաների հետ հյուրընկալվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Երեխաների պաշտպանության» միջազգային օրվա առթիվ: Բոլոր երեխաները գիտեն թե ինչ օր է հունիսի մեկը, սակայն ոչ ոք իրեն փոքր չի համարում:
Նախաձեռնությունը՝ հասարակական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, Ռուբինա Պետրոսյանինն է: Դեռ նախորդ տարվանից սկիզբ առած ծրագիրն այսօր արդեն անուն ունի՝ «Ձեռք ձեռքի»:
Մասնագետները նշում են՝ մեր երկրում չի նվազում առանց ծնողի խնամքի երեխաների թիվը ու չի ավելանում նաեւ երեխաներին որդեգրողների թիվը: Ուստի միշտ անհրաժեշտ է այս երեխաներին պահել ուշադրության կենտրոնում:
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գլխվոր ռեժիսորը նշում է՝ տարվա ընթացքում նման նախաձեռնություններով հաճախ են հանդես գալիս, այս անգամ եւս առիթը բաց չեն թողնում:
Նախաձեռնության ղեկավարը վստահ է ձեռք ձեռքի ամուր բռնած հասնելու են երեխաների իրավունքների իրացմանը:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը