Հանրապետությունում հունիսի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +31 աստիճան ջերմություն։