28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Սեւադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Սեւադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրեւ թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութ, որում Սեւադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ եւ ասում, որ ատամը կոտրվել է, բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է»,- նշեց պաշտպանը։
Սերգեյ Հարությունյանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։
«Ամեն օր տեսնում են անհամաչափ երբեմն հանցավոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով որեւէ ոստիկան ձերբակալված չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդեպ բռնություն է իրականացվել կալանավորվում է։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։