կարևոր
1213 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-02 15:19

«Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ որոշ փողոցներ փակ են լինելու

Մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ, հունիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։