28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՄԱԿ-ը հավանություն է տվել բոլոր պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի անվան փոփոխությանը։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Վերռջինս հայտարարել է, որ Republic of Turkey-ն (Թուրքական Հանրապետություն) վերանվանվում է Republic of Türkiye, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմելուց անմիջապես հետո։
Երկրի կրճատ անվանումն այսուհետ կլինի Türkiye, ոչ թե Turkey, իսկ այբբենական կարգը չի փոխվի։
Ինչպե պարզաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի վերանվանումը պայմանավորված է «միջազգային ասպարեզում Թուրքիայի իմիջի բարելավմանն ուղղված» Անկարայի քայլերի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով։