կարևոր
946 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-02 13:30

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը առաջին ոսկին նվաճեց Հայաստանի համար

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը առաջին ոսկին նվաճեց Հայաստանի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

81 կգ քաշային կարգում մեր մարզիկ Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 354 կգ (160+194) արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Պոկում վարժությունում մեր մարզիկն արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում` փոքր ոսկի:

Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդ Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այսօր Հայաստանից հանդես կգան երեք ծանրորդ` տղամարդկանցից Վարդան Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 89 կգ քաշային կարգ), կանանցից` Տաթև Հակոբյանը (76 կգ):