կարևոր
1120 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-02 11:27

«Դիմադրություն» շարժման փոքրիկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ եւ ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով: Սակայն շատ երեխաներ թողնելով իրենց բակային խաղերը ամեն օր, ծնողների, տատիկների, պապիկների հետ գալիս են Երեւանի Ֆրանսիայի հրապարակ՝ հանուն հայրենի հողում ապրելու իրենց իրավունքի: 
Փոքրիկ Արամն է, պայքարի խորհրդանիշ փոքրիկներից մեկը: Արամին ամեն օր կարող ենք տեսնել հանրահավաքի վայրում, Արցախի դրոշը ձեռքին երգում է հայրենասիրական բոլոր երգերը: 
20 նոյեմբերի 1989 թ. ընդունված երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների եւ խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Հայաստանն էլ երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը: 
Երեք տարեկան Լառան, չնայած փոքր տարիքին հասցրել է գիտակցել հայրենի հողի կարեւորությունը, լավ գիտի, թե ինչու է ամեն օր գալիս Ֆրանսիայի հրապարակ: Լառան իր առանձնահատուկ ակտիվությամբ աչքի է ընկել, ոչ միայն ակցիաների վայրում, այլ նաեւ համացանցում: 
Փոքրիկները միաձայն պնդում էին՝ ցանկանում են հզոր հայրենիքում մեծանալ, ծառայել հզոր բանակում, հզոր Արցախում: Իսկ դպրոցում պատմության դասերը լավ են սերտել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել երբեք հնարավոր չէ: Փոքրիկ Վահագնը 44-օրյա պատերազմից հետո հասցրել է զղջալ, որ երբեւէ Թուրքիա հանգստի է մեկնել : 
Ի դեպ երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռեւս 1925 թվականին` Ժնեւում, իսկ առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում