01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։ Ասացին, որ արդեն նոր թաղամասում բնակարաններ եւ բիզնես նշանակության տարածքներ ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան։ Պարզվում է՝ սա լինելու է ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից, գրասենյակային տարածքներինը՝ 10-12 հազար դոլարից։ Մնում է, որ մայրաքաղաքի սրտում անճոռնի ու անճաշակ բարձրահարկեր չկառուցեն, այլ քաղաքային հարմարավետ միջավայր ստեղծեն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում