29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հենց այսպիսի տրամադրվածությամբ Սամվելը Նոր գեղի իր ընկերների հետ երեխաների պաշտպանության օրը ներկայացնում է իր աշխատանքները: Նախաձեռնությունը Փյունիկ զարգացման կենտրոնինն է: Ցուցասրահում ներկայացված է 5-15 տարեկան երեխաների աշխատանքներ՝ 6 արվեստի դպրոցներից:
Նոր Գեղի արվեստի դպրոցի նկարչության ուսուցիչը նշում է՝ երեխաների տաղանդը թեեւ սահմաններ չի ճանաչում, բայց շատ հաճախ մարզերի երեխաների աշխատանքներն առավել տպավորիչ են լինում:
Սոֆիյան՝ աշխարհում նկարված բազմաթիվ Մոնա Լիզաներից մեկի հեղինակն է. նշում է՝ ինչպես յուրաքանչյուր արվեսատագետի աշխատանք իրենը նույնպես բնօրինակից տարբերվում է:
Վառ գույներով ու մուլտհերոսներով նկարների կողքին զինվորներ են, տանկեր ու զենքեր: Նկարչության ուսուցիչները նշում են երեխաներն իրենց նկարներում անկեղծ են՝ նկարում են այն ամենն ինչից տպավորված են:
Իսկ վերջում երեխաներին ուղղված մաղթանք՝ երեխայի շուրթերից:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը