30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:
«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում... հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Արամ Ոսկանյանը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցում:
Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը: