կարևոր
682 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-01 17:44

Վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում` հունիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հունիսի 2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Գիշերը կդիտվի +19,  ցերեկը՝ +33, երեկոյան՝ +29 աստիճան ջերմություն։