կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-01 17:30

Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ․ Արթուր Ղազինյան

Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ․ Արթուր Ղազինյան

Կրկին վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.

«Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:

Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ:

Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի՝ այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:

Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի...»