կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-01 16:33

«Արարատ»-ի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

«Արարատ»-ի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ազատվել է ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Էդգար Թորոսյանի և ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Էդգար Թորոսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում: