28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են: