Ուկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են մոտ 60-100 սպանված և մոտ 500 վիրավոր։ Այս մասին երեքշաբթի Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում պահում են պաշտպանական շրջագիծը, իսկ Խարկովի մարզում՝ հակահարձակում և ճնշում գործադրում։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրանց հետ կապված դժվարությունները կարելի է քննարկել։
«Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»,- ասաց նա։
Զելենսկին հավելել է, որ նման քննարկումներն անհրաժեշտ են այդ դժվարությունների և մարտահրավերների լուծումը դիվանագիտական ուղիներով սկսելու համար, այլապես ոչինչ չի ստացվի։