Արեւմուտքի փորձերը պառակտելու ռուս-չինական կապերը դատապարտված են ձախողման, գտնում Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Իգոր Մորգուլովը: «Ակնհայտ Է, որ ռուս-չինական հարաբերությունների պառակտման գիծն անկասկած դատապարտված Է ձախողման»,- հունիսի 1-ին ասել Է նա «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մորգուլովը նշել Է, որ ՌԴ-ն գնահատում Է Պեկինի անկախակալությունն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաեւ ՉԺՀ-ի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմամբ: «Մենք գնահատում ենք, որ Պեկինը հենց ամենասկզբից անկանխակալ դիրքորոշում բռնեց ուկրաինական հարցի շուրջ, մենք գնահատում ենք, որ մեր չինացի բարեկամները դատապարտում են ՆԱՏՕ-ին Եվրոպայում անվտանգության ճգնաժամի արհեստական ստեղծման, դեպի արեւելք դաշինքի չարդարացված ընդլայնման համար»,- ասել Է նա: Նա նաեւ հայտնել Է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող Է 2022 թվականի վերջին հասնել 200 միլիարդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :