01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում Է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ: «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա:
Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»,-Զելենսկին ասել Է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՌԴ-ն բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ը, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրանան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցություններւի հաջողությանը եւ բացասական արդյունք Է ունենալու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: