կարևոր
1054 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-01 13:26

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարի հետ

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին: