կարևոր
514 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-01 12:58

Ներքին Հանդի գյուղի դիմացի բլրի վրա դիրք է ավելացել․ պետք է ճշտել, թե ումն է․ վարչական ղեկավար

Ներքին Հանդի գյուղի դիմացի բլրի վրա դիրք է ավելացել․ պետք է ճշտել, թե ումն է․ վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից մոտ մեկուկես կմ հեռավորության վրա գտնվող բլրին մեկ դիրք է ավելացել, բայց թե ովքեր են այնտեղ տեղակայված, դեռ հայտնի չէ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։

«Զանգել եմ մեր համագյուղացիներից մեկին, որ պայմանագրային զինծառայող է, որպեսզի ճշտեմ՝ ադրբեջանցիներն են նոր դիրք դրել, թե մերոնք, ասաց, որ ինքն էլ դեռ չգիտի։ Դա բարձր մակարդակներում կիմանան, երևի։ Համենայնդեպս, գյուղից դեպի Կովսական ընկած հատվածում՝ բլրի վրա, մի դիրք ավելացել է։ Հիմա մնում է ճշտել, թե ում դիրք է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ երեկ երեկոյան «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը հաղորդել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում՝ հրապարակելով նաեւ արբանյակից արված լուսանկարներ, որտեղ պարզ երևում էր, որ 2022թ․ մարտ-ապրիլին ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խորացել են Սյունիքի մարզի տարածքում։