28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի դրանից, վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ: Այս օրվանից բացի, փոքրիներին է նվիրված նաև երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին:
Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, որովհետև նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլև ապագա բժիշկները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները, ծրագրավորողները, իրավաբանները, լրագրողներն ու պարզապես այս հասարակության կերտողները: