կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-31 20:41

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բռնի ուժով բերման է ենթարկվել 250 քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բռնի ուժի կիրառմամբ բեման են ենթարկվել մոտ 250 բողոքի ակցիայի մասնակիցեր, այդ թվում կանայք եւ անչափահասներ: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կատարվածը բնորոշում է որպես հանցագործություն: Փաստաբանի խոսքով՝ արձանագրվել է անգամ խոշտանգման դեպք, բռնություն է կիրառվել անչափահասների նկատմամբ: Իրավապահ մարմինների մոտ մարտավարություն է փոխվել։ 
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշում է՝ Փաշինյանի ռեժիմը կառչում է փրփուրներից: Նրա խոսքով՝ վարչապետի ուղիղ ցուցումով ծեծի են ենթարկվում քաղաքացիները: Կառավարության 3-րդ շենքի մոտ տասնյակ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ՝ կոտրվածքներից մինչեւ բաց վերքեր։ Պատգամավորը նկատում է՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը եւ բռնություն է գործադրվում անգամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վրա։  
Արծվիկ Մինասյանը վստահեցնում է պայքարը ջլատելու Փաշինյանի ջանքերը ապարդյուն են, իսկ ժողովրդի վրա ձեռք բարձրացրած ոստիկանները անպայման պատժվելու են։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երեւանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երեւան եկած խմբերը: Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում