Սաթենը Ներսիսյանների ընտանիքի կրտսեր զավակն է, նորակառույց տան բակում սպասում է հյուրերին: Ներսիսյանների՝ տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր տնաշինական կենտրոնի համատեղ իրականացվող բնակարանշինության ծրագրի շնորհիվ:
Ներսիսյանների՝ տուն կառուցելու ջանքերը տարիներ շարունակ անօգուտ են եղել: Ներսիսյանների հետ գործընկեր կազմակերպությունների ղեկավարների նախորդ հանդիպումը եղել է ամիսներ առաջ՝ շինարարության ընթացքում: Չնայած աշխատանքի մեծ ծավալին, հիմքից տուն կառուցելու գործում ակտիվ ներգրավված ընտանիքը, ձգտել է օր առաջ ազատվել վագոն-տնակից: Տան մեծ մադն իր ձեռքերով կառուցել է ընտանիքի հայրը՝ արհեստավոր Վահանը: Իսկ որդու ընկերոջից վերցրած վագոն-տնակի տեղում այգի է լինելու:
Վիվա ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշում է՝ այս ծրագիրը կարեւոր արժեհամակարգ է ձեւավորում եւ իրականացնող կողմի եւ եւ տան տեր դարձած ընտանիքների համար:
Բնակարանաշինության ծրագրի տասնամյա գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր տնաշինական կենտրոնի թիմերը առաջիկայում վերականգնելու են համավարակի պատճառով ընդհատված՝ կամավորության աշխատանքները: Ըստ գործընկեր կառույցների ղեկավարների՝ դրանք կարեւոր են ոչ միայն ընտանիքներին աջակցելու, այլեւ խնդիրները միասնաբար լուծելու՝ գաղափարը տարածելու տեսանկյունից:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը