24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Եվրախորհուրդը հայտնել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության դիմումը կքննարկվի հունիսին․ ասվում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում։
Զեկույցում նշվում է, որ Եվրախորհուրդը «ի գիտություն է ընդունում ԵՄ-ին անդամակցության հայտերի հանձնաժողովի եզրակացությունների նախապատրաստումը» Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար և կվերադառնա այս հարցի քննարկմանը հունիսյան հանդիպման ժամանակ։
Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել փետրվարին՝ ռուսական ներխուժումից հետո։ Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը պնդում է, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին նույնքան արագ, որքան Ֆինլանդիան և Շվեդիան: Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշում կկայացվի հունիսին։
Ուկրաինայից հետո ԵՄ անդամակցության դիմումներ են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը։