կարևոր
1372 դիտում, 9 ամիս առաջ - 2022-05-31 17:57

Վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հունիսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +24 աստիճան ջերմություն։