կարևոր
841 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-05-31 17:15

Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է. Արթուր Ղազինյան

Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է. Արթուր Ղազինյան

Նիկոլ Փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կրող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.

««Սրանք դեբիլ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն:

Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ:

Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից:

Իսկ որն է՞ իրականությունը:

Եթե մինչև 2021թ.-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է:

Ընտրություններից հետո՝ ստանալով «պողպատե մանդատ», նիկոլ փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցը օրակարգում է, ու այսպես շարունակ:

Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո նիկոլ փաշինյանի վարքագիծը, ընդունված որոշումները, կատարած քայլերն ու արված հայտարարությունները կարելի է գալ մեկ հաստատուն եզրակացության. նիկոլ փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կրող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել:

Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է»: