կարևոր
979 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-31 15:34

Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա

Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա

Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց, որ մեղմ ուժը բավարար չԷ, ուստի Եվրամիությունն այսուհետեւ պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա:

Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով։

«Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առեւտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չԷ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաեւ պետք Է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել Է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն Է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք Է անենք ավելին,- հայտարարել Է նա:- Մենք պետք Է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»:

«Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, եւ կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն Է, եւ ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ Է պահանջում: Բորելը հայտնել Է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի  միավորում եվրոպական բանակների կարիքները եւ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները:

Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչեւ 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր Է խաղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: