24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։ Այս մասին տեեկանում ենք Կրեմլի պաշտոնական էջից։
Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. նոյեմբերի 26-ին ձեռք բերած պայմանավորվածությունները՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հստակ հարցերի կարգավորումը։
Իլհամ Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ գլխավոր քարտուղար Շարլ Միշելի հետ հանդիպման մասին։
Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտի երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։