կարևոր
1369 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-31 14:54

ԵՊՀ ռեկտորը բարիկադավորվել էր շենքի ներսում․ Արթուր Խաչատրյան

ՊՀ ռեկտորը բարիկադավորվել էր շենքի ներսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր արթուր խաչատրյանը ԵՊՀ-ից դուրս գալուց հետո, ուր «Դիմադրություն» շարժման անունից մտել էին ընդդիմադիր մի քանի պատգամավոր՝ իմանալու ռեկտորի դիրքորոշումը Շարժման հրապարակած հայտարարության դրույթների մասին։

«Մտանք շենք, գնացինք ռեկտորատ, ռեկտորի սենյակը փակ էր, քարտուղարուհին ասաց՝ հենց նոր եկա, չգիտեմ ինքը ներսում է, թե չէ, աշխատակազմի ղեկավարն ասաց՝ հանդիպման է, ես խնդրեցի ճշտել, իսկ հանդիպումից հետո ե՞րբ մեզ կընդունի, մամուլի քարտուղարն ասաց՝ այստեղ չի, հետո աշխատակազմի ղեկավարն ասաց՝ հանդիպման է՝ չգիտեմ ինչքան կտևի, վաղը հանդիպեք։ Ակնհայտ է, որ ինքը աշխատասենյակում փակված էր, ուղղակի չուզեց հանդիպել, չուզեց իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնել»,-մանրամասնեց Արթուր Խաչատրյանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ դրել են ՔՊ-ի նախագահին, որ Համալսարանը ապաքաղաքականացնեն, նկատեց նա, եթե աբսուրդ եք փնտրում՝ ամենամեծ աբսուրդը հենց այստեղ է։