կարևոր
1927 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-05-31 13:06

Հարամ ըլնի էն աթոռը, որ դուք զբաղեցնում եք, լավ է՝ րոպե առաջ Նիկոլի ձեռքը բռնեք ու ռադ ըլնեք․ Սաղաթելյանը՝ նախարարներին

Պարզապես վախենում են հանդիպել ԱԺ պատգամավորների հետ, թաքնվում են իրենց սեղանների տակ, թաքնվում են ոստիկանական վահանների, զորքերի հետևում․ սա է այսօրվա կառավարության անդամի կարգավիճակը Հայաստանում։ Այս մասին հայտարարեց հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԳ, ԿԳՄՍ, ԲՏ և Արդարադատության նախարարությունների շենքի դիմաց, որտեղ կանգ էր առել «Դիմադրություն» շարժման երթը, որպեսզի պարզի նախարարների դիրքորոշումը Շարժման Հայտարարության մասին։

«Դիմում եմ այս նախարարներին՝ ինչքա՞ն պետք է փախչեք, ինչքա՞ն պետք է էս վահանների հետևում թաքնվեք, հարամ ըլնի էն աթոռը, որ դուք զբաղեցնում եք, եթե պետք է ոստիկանական շների հետևից ղեկավարեք այս երկիրը՝ լավ է րոպե առաջ Նիկոլի ձեռքը բռնեք ու ռադ ըլնեք»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ Կառավարության անդամները պարզապես փախած են, ռիսկ չեն անում հանդիպել պատգամավորների հետ։

Այլևս անիմաստ համարելով մնալ շենքի մոտ՝ երթը շարժվեց առաջ։