կարևոր
1366 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-31 12:54

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։

Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները»։