«Դատախազությունը, երբ տեսնում է, որ, օրինակ, տարբեր գույնի բերետավորները, ոստիկանները մի քաղաքացու ձեռք են ջարդում, մեկի ոտքն են ջարդում, մեկի մազերն են քաշում, մեկին խեղդում են, այդ ժամանակ այս կառույցը քրեական գործ է հարուցում, իր պարտականությունը դա է։ Դատախազությունից ակնկալում ենք, որ այսօրվա մեջ հայտարարություն տարածեն երեկվա դեպքերի վերաբերյալ, թե քանի քրեական գործ են հարուցել, քանի ոստիկանի են մեղադրանք առաջադրել։ Շատ բան չենք ուզում։ Եթե այս կառույցը օրենքի հետ կապ ունի, պետք է հայտարարի, որ գործերը հարուցել է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ երբ իրենց գաղափարակիցներից մեկը նույնիսկ մի փոքր մոտենում է օրենքի սահմանագծին, էլ հայտարարություն, էլ քրեական գործերի հարուցում, պարտադիր կալանավորում են մարդկանց։
«Սա ժողովրդավարություն չէ, այլ կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։