01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Խերսոնի մարզի եւ Ղրիմի սահմանին առանձին անցակետ կբացեն ապրանքներով բարձված բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը: «Հատուկ անցում Է բացվում «Չապլինկա»- շրջանում. «Կալանչիկ»-ը մնում Է ուղեւորատար, եւ եւս մեկ անցում բացվում Է ապրանքահոսքի դյուրացման համար»,-ասել Է նա:
Նրա խոսքով, ավտոմոբիլային տրանսպորտն առայժմ ապրանքների փոխադրման հիմնական միջոցը կմնա տարածաշրջանի համար. «Երկաթուղային հաղորդակցությունը մենք այժմ կառուցում ենք, փորձում ենք կարգավորել ծովային նավահանգիստների հետ կապված հարցը»: Ղրիմի հյուսիսում տեղակայված են ավտոմոբիլների եւ հետիոտների «Արմյանսկ», «Ջանկոյ» եւ Պերեկոպ» անցակետերը, իսկ ուկրաինական կողմում «Կալանչակ», «Չոնգար» եւ «Չապլինկա» անցակետերն են: Սոցցանցերում գրում են, որ հսկիչ անցակետերում գոյանում են մեծ հերթեր, որտեղ կանգնած են նաեւ մեծաբեռնատարներ: Խերսոնի մարզն այժմ գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: