30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ սոցիալական ցանցերում տարածվող տեսահոլավակները Ընկերության հետ որևէ առնչություն չունեն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում է։ Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում»։