կարևոր
454 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-05-31 10:48

Ավետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

Ավետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար:

Ավետիք Չալաբյանն իր ուղերձում մասնավորապես նշում է.

«Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ, հայրենակիցներ,

շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի է, ձեր անշահախնդիր վերաբերմունքն ու անդրդվելի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում են, որ արդարությունն անպայման կվերականգնվի։

Շնորհակալություն հրապարակային կոչերով իրենց աջակցությունը հայտնած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ՀՀ Աժ պատգամավորներին, «Արար» հիմնադրամին, որոնք երաշխավորագրեր են ներկայացրել։

Շնորհակալություն Արցախի պետական, քաղաքական, հոգևոր առաջնորդներին աջակցության խոսքերի և վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ այստեղից դուրս գալուց հետո էլ Արցախում իրականացվող ծրագրերը շարունակվելու են նոր թափով, կյանքի են կոչվելու նորերը. միասին դեռ շատ անելիքներ ունենք։ Շնորհակալություն նաև բոլոր համախոհներին, այս ամբողջ ընթացքում տարբեր կերպով աջակցողներին։

Անհատապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին»։