24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն». այս կարգախոսով «Դիմադրություն» շարժման անդամները սկսել են այցելել տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ ներկայացնելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարության իրենց տեքստը: Առաջին կանգառը կառավարության երրորդ մասնաշենքն էր:
Ընդդիմադիր պատգամավորներին, սակայն, չթույլատրեցին մուտք գործել շենք եւ նախարարների հետ հանդիպել:
Մինչ պատգամավորները բանակցում էին ոստիկանների հետ, որպեսզի ներս մտնեն, այդ ընթացքում ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: Քանի որ պատգամավորները չկարողացան ներս մտնել՝ շարժման մասնակիցները շրջափակեցին շենքի մուտքերը: Իշխան Սաղաթելյանն էլ հայտնեց` այնքան են մնալու նախարարությունների շենքի առջեւ, մինչեւ իրենց ներս թողնեն: Որոշ ժամանակ անց շարժման մասնակիցները բացեցին մուտքերը:
Իշխան Սաղաթելյանը շարունակեց՝ Հանրապետության փողոցով քայլերթը կշարունակեն եւ ճանապարհին կորոշեն որտեղ են կանգառ ունենալու:
Քայլերթի կեսից՝ Նալբանդյան փողոցից, շարժման անդամները որոշեցին՝ գնալու են առավոտվա հասեցով: Շարժման մասնակիցների ու ոստիկանների միջեւ արդեն երկրորդ անգամ սկսված բախումն ու հրմշտոցն ավարտվեց շուրջ մեկ տասնյակ ցուցարարների բերման ենթարկելով: Հրմշտոցի հետեւանքով ինչպես ակցիայի մասնակիցների, այնպես էլ ոստիկանների շրջանում կան մարդիկ, որոնց ինքնազգացողությունը վատացել է:
Իշխան Սաղաթելյանը վստահ է` Կառավարական 3-րդ շենքի մոտ գտնվող ոստիկանական ուժերը հստակ հանձնարարություն են ունեցել` ծեծել պատգամավորներին: Նրա պնդմամբ` ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործերի առումով հետեւողական են լինելու: Ըստ ոստիկանության՝ բերման է ենթարկել ավելի քան 100 մասնակցի:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը