«Ապրելու երկիր» կուսակցությունը կատարել է իր նախընտրական խոստումը: Նոյեմբերյան համայնքում այլեւս լուծված է համայնքները միմյանց եւ կենտրոնի հետ կապելու խնդիրը: Այստեղ Խորհրդային կարգերի փլուզումից ի վեր չի գործել հանրային տրանսպորտը: Հիմա արդեն անխափան՝ սիմվոլիկ վճարի դիմաց 5 երթուղային կանոնավոր սպասարկում են 19 բնակավայրերի: Համայնքի բնակիչների կյանքը զգալիորեն փոխվեց տրանսպորտային նոր միջոցների շնորհիվ:
Նախաձեռնությունը նպաստել է համայնքի կենսունակության բարձրացմանը: Այլեւս սահմանամերձ բնակավայրերը կտրված չեն մեկը մյուսից: Մինչ համայնքապետարանի նախաձեռնությունը եղել են մի քանի մասնավոր մեքենաներ, որոնք աշխատել են բարձր ուղեվարձերով, այն էլ ոչ բոլոր գյուղերն են ներառել:
Բնակիչներն անկեղծացան իրենց հույզերով, պատմեցին, թե ինչպես էին տարբեր գյուղերից հասել Նոյեմբերյան, ինչպիսի դժվարություններ են հաղթահարել նախքան այս նախաձեռնության իրականացումը:
Նոյեմբերյան համայնքի բնակիչներն արդեն մոռացել են դժվարությունների եւ տաքսիներով երթեւեկելու մասին: Նախկին 4000 դրամի փոխարեն արդեն 200 դրամ վճարելով նրանք առանց խոչընդոտի տեղափոխվում են ցանկալի վայր:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում