կարևոր
1612 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-30 16:35

ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ․․․ 30.05.2022 Երևան․ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում այսօր, մայիսի 30-ին հանդես է եկել ճեպազրույցով։ Նա անդրադարձել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպին․ ոստիկաններն ակցիաների ժամանակ աչքի են ընկել անհմաչափ ուժի կիրառմամբ, նրանք բռնություն են կիրառել նաև պատգամավորների նկատմամբ, քաշքշել են նրանց, պատառոտել հագուստը: Կան նաև հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներ:

Գնացել ենք կառավարության 3-րդ մասնաշենք, շատ քաղաքակիրթ կերպով ասել ենք, որ ոչ մի շենք չենք շրջափակում, պատգամավորները պետք է բարձրանան նախարարության շենք, հանդիպեն նախարարներին եւ ասեն՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնեն. Բայց քանի որ չունեն դիրքորոշում, կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիեւի դիրքորոշմանը, եւ այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին կամ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ եւ թույլ չտալ, որ պատգամավորները բարձրանան շեն․ նշեց Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելվ, որ տեղի ունեցածը խայտառակություն է:

«Սա խայտառակություն է, ինչո՞ւ եք այդքան վախեցել, արա՛: Իրենք «արա» են ու իրենց այդպես են պահում։ Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ՝ ամենալկտի, այլանդակ ձեւով: Ու հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցեն: Այսինքն փոխանակ ոստիկանության ապօրնի գործողությունների դեմ գործ հարուցվի, հարուցվում է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ընդամենը ասում էին՝ պատգամավորները պետք է հանդիպեն նախարարների հետ»,–ասաց նա։

«Հայտարարում ենք, որ սա նախընտրական հավաք չի, կուսակցական պայքար չէ, համազգային շարժում է հանուն Արցախի ու Հայաստանի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում