կարևոր
1117 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-30 16:25

Ես Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ, հետևաբար որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյանը հերքում է

Ես Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ, հետևաբար որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյանը հերքում է

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը․

«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ–ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։