կարևոր
1879 դիտում, 9 ամիս առաջ - 2022-05-30 16:47

Երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր․ Արտակ Զաքարյան

Երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր․ Արտակ Զաքարյան

Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը՝տարածելով մի լուսանկարը:

Նա նաեւ գրել է. «Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:

Ոստիկանությու՜ն, բա հետո՞:

Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմ՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:

Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:

Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»: