կարևոր
1675 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-05-30 15:40

Պարզվում են «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Պարզվում են «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, վերոհիշյալ 28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որևէ արձագանք չի ստացել:

ՀՀ ԱԻՆ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 2022թ. մայիսի 29-ին՝ ժամը 07:25-ին, նշված վայրում` ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: