ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք այսօրվանից կայցելենք տարբեր նախարարություններ` պետական պաշտոնյաներից ճշտելու իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի ձևակերպած կարմիր գծերի վերաբերյալ:
Սա նաև լավ հնարավորություն է հայկական շահով առաջնորդվող յուրաքանչյուր պաշտոնյայի համար` իր վրայից թոթափելու Նիկոլ Փաշինյանի ազգակործան սխալների պատասխանատվությունը:
Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է դիրքորոշում հայտնի այս կետերի վերաբերյալ»: