կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-30 10:22

Ինձ չեք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք. Իշխան Սաղաթելյան

նձ չե՞ք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի գրամ մտածում է երկրի ապագայի մասին, ուրեմն՝ պետք է գնա, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող անել։ 

Խոսելով անցյալի և նախկինների մասին՝ Սաղաթելյանը նշեց, թե նախկինների սխալները շտկվող են, իսկ Փաշինյանի սխալներն անդառնալի են, բայց, այնուամենայնիվ, անցյալի սխալները և արատները չեն կրկնվելու, քանի որ նոր որակի պետություն ենք ստեղծելու։ 

Փոխխոսնակի պնդմամբ` իրենք խաղաղություն են ուզում հաստատել, իսկ իշխանությունը ՀՀ-ին տանում է նոր պատերազմի, քանի որ Փաշինյանի խաղաղության գինը հայրենազրկումն է, բայց ինքը դրա մանդատը չունի։ 

Բանախոսը նաև նշեց, որ Փաշինյանն ունի պաշտոն, բայց չունի իշխանություն, ուժային կառույցներն են պահում։
Նա նաև նշեց  որ Փաշինյանն աթոռը բռնել, բաց չի թողնում, ստորագրի՝ ներսում է խնդիր ունենալու, չանի՝ դրսում լավ չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։