28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մայիսի 29-ին Թբիլիսիում նշում են Վարդատոնը։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:
Jnews-ի հաղորդմամբ, վիրահայերը, ավելի քան մեկ դար առաջ հաստատված կարգի համաձայն՝ Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել, ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել մեծն աշուղի հիշատակին։
Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, այնուհետև այն դարձել է ավանդական: