կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-30 09:41

Ֆինլանդիան դարձավ հոկեյի աշխարհի չեմպիոն

Ֆինլանդիան դարձավ հոկեյի աշխարհի չեմպիոն

Ֆինլանդիայի հավաքականի հոկեյիստները աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել են Կանադայի մրցակիցներին։

Տամպերեում կայացած հանդիպումն ավարտվել է 4:3 հաշվով (0:0, 0:1, 3:2, 1:0):

Ֆինլանդիան դարձել է տափօղակով հոկեյի աշխարհի քառակի չեմպիոն, մինչ այդ Ֆինլանդիայի հավաքականը հաղթել է 1995, 2011 և 2019 թվականներին մրցաշարերում։

Առաջնության բրոնզե մեդալը ստացավ Չեխիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 8:4 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։