Հանրապետությունում մայիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։