24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․
«Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է:
Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:
Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը:
Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով»:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ: