24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակի հուշահամալիրներում, ապա ավտոերթով շարժվելու են Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի:
Քանի այս իշխանությունը կա՝ մենք սահմանին ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ՝ Սարդարապատում լրագրողներին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Սա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է և ամենօրյա վարքագիծը։ Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր այս լկտիությունը ավելի է շարունակելու»,- ասաց Մինասյանը։
Նա մաղթեց, որ հաջորդ Մայիսի 28-ը նշենք առանց Նիկոլ Հայաստանում։