Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակը, դրան զուգահեռ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը, որի առթիվ Գեղամ Մանուկյանը շնորհավորել է հեռուստաընկերության 18-ամյակը։
««Երկիր Մեդիա / Yerkir Media TV» ջան, զավա՛կս: Արդեն չափահաս դարձած՝ ծնունդդ շնորհավոր... հավերժ նավարկություն քեզ, նորանոր հաջողություններ, ուրախություններ, նոր աշխատակիցներ, ամուսնություններ ու զավակներ մեծ Ընտանիքում: Գիտես, որ կողքիդ կուզեի լինել, բայց կարծում եմ կհասկանաս, ըմբռնումով կընդունես այսօրվա բացակայությունս ու կհամարես հարգելի... բոլորիս համար է դա, որ ունենանք ուժեղ, մեջքն ուղղած երկիր, որ նորեն Արցախում Ամանոր նկարահանելու տրամադրություն ունենանք, որ հաղթական լուրեր տանք, որ Հայոց Բանակի օրը պատվով նշենք: Կներես, զավակս, այսօր այցի չեմ գալու, լինելու եմ Բաշ Ապարանում ու Ֆրանսիայի հապարակում: Զավակից հեռու լինելը դժվար է, բայց գիտակցում ես, որ նաեւ նրա համար է: Իսկ ծննդյանդ օրը մաղթում եմ, որ Տիգրանակերտում ու Շուշիում նորից աշխատեն մեր տեսախցիկները: Գրկում եմ քեզ ու բոլորիդ հատիկ-հատիկ: Դու արդեն մեր ժողովրդի կյանքում մեծ բան ես արել. հային հայ ես պահել, ազգայինն ես վառ պահել ու Երկիրը երկիր ես պահել....»։