կարևոր
1345 դիտում, 9 ամիս առաջ - 2022-05-27 14:30

Հայաստանի իրական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի իրական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլենք, ինչպես բոլշևկները, առաջարկում են ազգային պայքարը փոխարինել դասակարգային պայքարով, այսինքն՝ առաջարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի համարել սեփական հարևանին, նախկինին, «սևին», համաքաղաքացիներին։ Առաջարկում են «Ղարաբաղը, Հայաստանի տարածքները հանձնել ու խաղաղ ապրել»։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Ինչպես որ բոլշևիկները դրսից բերվեցին իշխանության ու հանձնեցին ռուսական շահերը (Բրեստի խաղաղության համաձայնագիր)՝ հանուն իշխանության, այնպես էլ սրանք հանուն իշխանության բավարարում են թուրք–ադրբեջանական շահերը՝ վերածվելով թրքաբոլշևիկների։

Մեր խնդիրը նախկին–ներկա կեղծ բանավեճը զրոյացնելը, անցյալին անկեղծ ու ճշգրիտ գնահատական տալն է, Նիկոլ Փաշինյանի բերած ու սպասվող աղետները լայն զանգվածներին բացատրելն ու ապագայի տեսլականը տալն է։ Սա՛ է Հայաստանի իրական օրակարգը։

Լաոն զարթնել է։ Հիմա Լաոյի հարևանի հետ խոսելու, նրան հակառակորդի կամ անտարբերի կարգավիճակից հանելու և հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու փուլն է եկել։